Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Անարգում է մեկը, ով հայտնի է մանկանց սեռապղծության դասընթացներ դպրոց մտցնելու ծրագրերով

Անարգում է մեկը, ով հայտնի է մանկանց սեռապղծության դասընթացներ դպրոց մտցնելու ծրագրերով
29.01.2019 | 00:35

Բարեկամնե՛ր, ԿԳ նախարարը քահանայի է անարգել, այն դեպքում, երբ առաքելական կանոնը հայտարարում է քահանաներին պատվելու մասին. «Կարգեցին առաքյալները և դրեցին հաստատության մեջ. ոչ ոք երբեք չանարգի, չանգոսնի և չարհամարհի քահանային, նա, ով քահանային է անարգում, իմանա, որ Աստծուն է անարգում, որովհետև քահանան սպասավոր է ձեզ` բարու համար, և հաշիվ է տալու ձեր հոգիների փոխարեն, չէ՞ որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին մի՛ բամբասիր» (գլուխ ԻԵ):


Աղոթենք, որ Աստված ԿԳ նախարարությունը վերադարձնի իր բուն ծնողին` եկեղեցուն, որից վերցվել էր խորհրդային աստվածամերժության պատճառով:
Եվ Տերը Իր զավակների միջոցով լման (ամբողջությամբ- խմբ.) և խստորեն պատասխանատվության ենթարկի գայլերին ու նրանց սատանա պապաներին, ովքեր գառների հոտերի վրա իրենք իրենց հրամանատար կարգեցին` հավատապղծությանն ու մանկապղծությանը որդեգրվելով:


Եվ անարգում է մեկը, ով արդեն հայտնի է մարիխուանա ծխելու գայթակղություն դնելու խոսքով: Ով արդեն հայտնի է եկեղեցու պատմությունը դպրոցից հանելու և փոխարենը մանկանց սեռապղծության դասընթացներ դպրոց մտցնելու ծրագրերով, որ այլ, թուլակամ երկրներում են արդեն իրականացնում, հրահանգավորվելով դրսի ու ներսի Աստվածաշնչյան «Պոռնիկ Բաբելոն» կառուցողներից ու նրանց տված բաղաամական կաշառք դրամներից: Եվ այլ երկրների ծնողների բողոքները կան համացանցում` տեսանյութերով:
Բաղաամը մի մարգարե էր, որ կաշառքի վարձի դիմաց իր հայրենին էր մատնում թշնամիներին: Նույն մեծ սողունն է այսօր Հայաստան մտնել ձգտում: Արթուն լինենք, որ Աստվա՛ծ էլ` արգելի: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ